Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

«Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ նախաձեռնությամբ եվրոպացի բժիշկները հյուրընկալվել են «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքում


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրծքագեղձի ախտորոշումից  մինչև  ամենաբարդ  վիրահատություններ  այլևս  հնարավոր  է  իրականացնել  մեկ վայրում: «Էրեբունի»  բժշկական կենտրոնում վերջերս  բացված  Մամմոլոգիայի եւ կրծքագեղձի  վիրաբուժության բաժանմունքն ապահովված է նորագույն սարքավորումներով  եւ պատրաստ՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարել  աշխարհի  լավագույն  կլինիկաներում  կիրառվող  բուժման մեթոդներով:

Ինչպեոս հաղորդում է «Արմենպրես»-ը, «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ նախաձեռնությամբ Շվեցարիայի Լուգանոյի համալսարանի կրծքագեղձի դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր  Օլիվիա  Պագանին և Իտալիայի Ուռուցքաբանության եվրոպական  դպրոցի գիտական գծով նախագահ, պրոֆեսոր Պեդրո Պեկատորին հյուրընկալվել  են  նորաբաց  բաժանմունքում:

Եվրոպացի  բժիշկները նաև բուժման տարբեր փուլերում գտնվող ու կրծքագեղձի խնդիր ունեցող հիվանդների են լսել` ծանոթացել  վերջիններիս  բուժման  ընթացքին: Նրանք  նաև  կարծիքներ են  փոխանակել  իրենց  հայ  գործընկերների  հետ` վերոնշյալ  հիվանդների  հետագա  բուժումն առավել  արդյունավետ  կազմակերպելու  նկատառումով:

«Մենք զբաղվում ենք կրծքագեղձի քաղցկեղի  բուժման արդյունավետության  բարձրացմամբ  ամբողջ  Եվրոպայում: Շատ լավ հնարավորություն էր  գալ Հայաստան եւ հանդիպել  հայ  բժիշկների  հետ: Նաև լավ  հնարավորութուն  է  մեր  հայ  գործընկերների  համար` փորձի փոխանակման ու  գիտելիքների հարստացման առումով: Ուրախ ենք, որ կարող ենք աջակցել  նրանց  ու  ինչպես նաև կրծքագեղձի  խնդիրներ  ունեցող մարդկանց», -Արմենպրեսի  թղթակցի  հետ զրույցում ասել է Շվեցարիայի Լուգանոյի համալսարանի կրծքագեղձի դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր  Օլիվիա  Պագանին:

Նրա խոսքով  հայ  գործընկերների  հետ քննարկել են բարդ  դեպքերն  ու եկել այն եզրակացության, որ լավագույն բուժում է իրականացվել:

Նորաբաց  բաժանմունքը և  հայ գործընկերների մասնագիտական բարձր գիտելիքները  տպավորել էր նաև պրոֆեսոր Պ. Պեկատորին: Նրա խոսքով  Ուռուցքաբանության եվրոպական  դպրոցը  հիմնադրվել  է  25 տարի առաջ` գլխավոր առաքելությունը համարելով տարբեր երկրների ուռուցքաբաններին աջակցելը: Եվրոպացի պրոֆեսորի խոսքով գործակցությունը շարունակական կլինի:

«Էրեբունի» ԲԿ Մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ներսես Բերբերյանի համոզմամբ  աշխարհի զարգացած  երկրների  կլինիկաներում  իրականացվող  հետազոտությունների արդյունքում անընդհատ  փոխվում են բուժման արդյունավետությանը միտված  մոտեցումները և այդ փորձը ուսանելու, կիրառելու  խնդիր  ունենք:

«Մենք փորձում ենք վերապատրաստմանը միտված  տարբեր խորհրդաժողովներին մասնակցելով  կիրառել նոր մոտեցումները: Հուսով եմ, որ մեր գործակցությունը կշարունակվի նաև հետագայում: Յուրաքանչյուր  հիվանդի  համար  առանձին մոտեցում է պահանջվում, իսկ մեր նպատակն ու գերխնդիրը այդ բուժումը ամենաբարձր մակարդակով  իրականացնելն է», - ասել  է Ներսես  Բերբերյանը:

Նրա խոսքով  ճիշտ և արդյունավետ բուժմանը զուգահեռ Էրեբունի ԲԿ մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայության համար  վիրահատության ընթացքում գլխավոր խնդիրներից  է  կնոջ կյանքը փրկելուց  բացի  ուշադրություն  դարձնել նաեւ էսթետիկ կողմին` կրծքագեղձի պահպանմանը` ինչը շատ  կարեւոր է յուրաքանչյուր կնոջ համար:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ