Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Բահրեյնում բացվել Է BIAS-2018 միջազգային ավիասալոնը


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 14-ին Բահրեյնում բացվել Է Bahrain International Airshow 2018 (BIAS) միջազգային ավիացիոն ցուցահանդեսը: Ինչպես հայտնել են Մերձավոր Արեւելքում «ամենաերիտասարդ» ավիաշոուի կազմակերպիչները, այս տարի ավիասալոնի մասնակիցների թիվը 2016 թվականի նախորդ ցուցահանդեսի համեմատությամբ 70 տոկոսով աճել Է:

Դրան մասնակցում են աշխարհի 15 առաջատար օդատիեզերական ընկերություններից 11-ը, բացվել են չորս նոր ազգային տաղավարներ, ներառյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի տաղավարները: Ավելի քան 100 օդանավեր կմասնակցեն ցուցադրական թռիչքներին եւ կցուցադրվեն թռիչքային դաշտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավասալոնի շրջանակներում Բահրեյնի թագավորական օդային ուժերը կկազմակերպեն Մանամայի ավիացիոն գիտաժողովը, որին կմասնակցեն զինված ուժերի ներկայացուցիչներ ու փորձագետներ ամբողջ աշխարհից: Բացի դրանից, ավիաշոուի շրջանակներում տեղի կունենա ավիացիոն ճյուղում աշխատող կանանց խորհրդաժողով: Միջազգային ավիասալոնը Բահրեյնում անցկացվում Է 2010 թվականից յուրաքանչյուր երկու տարին մեկ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ