Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Երևանի դեղատներից մեկում անձը դանակի սպառնալիքներով գումար է հափշտակել


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նոյեմբերի 14-ին, ժամը 02.00-ին դեղատան աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.40-ին, անհայտ անձը, մտել է Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում գործող դեղատուն և դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել 156 հազար դրամ:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նույն օրը բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները ժամը 03.30-ին, Ավանի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14/1 տան դիմացից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդուարդ Մ.-ին, ով խոստովանել է, որ ավազակային հարձակումը կատարել է ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարը և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Էդուարդ Մ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ