Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկնարկեց «Էներգետիկայի շաբաթ-2018» ներդրումային համաժողովը

Մեկնարկեց «Էներգետիկայի շաբաթ-2018» ներդրումային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկեց «Էներգետիկայի շաբաթ-2018» խորագրով եռօրյա ներդրումային համաժողովը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 14-ին համաժողովի բացման արարողությանը համաժողովի մասնակիցներին էներգետիկ ոլորտում ՀՀ կառավարության նպատակները ներկայացրեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Էներգետիկ շաբաթին մեծաթիվ փորձագետների ու ներդրողների մասնակցությունը վկայում է այն շահագրգռվածության մասին, որ ձևավորվել է Հայաստանում էներգետիկ ոլորտի զարգացման նկատմամբ: ՀՀ-ն մեծ կարևորություն է տալիս վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Սրան են ուղղված մեր բոլոր քայլերը: Մենք ստեղծում ենք հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար: Մենք հետևում ենք էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային զարգացման լուծումներին, որպեսզի տարածաշրջանի մյուս երկրների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատենք: Մենք շարունակելու ենք համագործակցությունը Իրանի և Վրաստանի հետ: Կառավարությունը ձեռնամուխ է եղել նաև ՀՀ էներգետիկայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին, որը թույլ կտա խոշոր սպառողների, էլեկտրաէներգիա մատակարարողների մուտքը շուկա: Սա հնարավորություն կտա բացել դաշտը ու սարքել միջազգային: Սա հնարավորություն կստեղծի միջպետական առևտրի համար: Կայուն, խելացի էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման նախապայմաններից մեկն է: ՀՀ կառավարությունը բաց է համագործակցության համար, և մենք խրախուսում ենք երկխոսությունն ու ակտիվ ներգործությունը բոլոր բնագավառներում»,- ասաց Ավինյանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ՀՀ-ն էներգետիկայի ոլորտում արդյունավետ համագործակցություն է իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի Հանրապետության հետ:

«Հայաստանում էներգետիկայի բնագավառն էական ձեռքբերումներ է գրանցել վերջին տարիներին: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ գրեթե ամբողջովին արդիականացվել են բարձրավոլտ էլեկտրակայանները: Մենք արդյունավետ համագործակցություն ենք իրականացնում մեր հարևան երկրների՝ Իրանի ու Վրաստանի հետ: Հայաստանի էներգետիկ համակարգը նաև կամուրջ է հանդիսանում ԵԱՏՄ-ի և Իրանի էներգետիկ համակարգերի միջև: Մեր կողմից հատուկ կարևորություն է տրվում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Համաձայն հետազոտությունների՝ Հայաստանն ունի արևային էներգետիկայի ստեղծման մեծ ներուժ: Հայաստանի կառավարությունը կստեղծի բոլոր հնարավորությունները համաշխարհային կազմակերպությունների համար՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներգրավվածության համար»,- նշեց նախարարը:

«Էներգետիկայի շաբաթ» ներդրումային համաժողովը էներգետիկ ոլորտի կարևոր միջոցառումներից մեկն է, որը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է՝ սկսած 2008 թ.: Համաժողովին մասնակցում են Հայաստանի ու աշխարհի էներգետիկայի ոլորտի առաջատար ներկայացուցիչները: Համաժողովի ընթացքում նրանք կքննարկեն Հայաստանի ձեռքբերումներն ու հետագա զարգացման հնարավորություններն այս ոլորտում: Համաժողովի նպատակն է գտնել հնարավորություններ՝ զարգացնելու Հայաստանի էներգետիկ ոլորտը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]