1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտարարվել Է «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թողարկման ժամկետը

Հայտարարվել Է «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թողարկման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HBO հեռուստաալիքը հայտարարել Է «Գահերի խաղը» սերիալի ութերորդ եթերաշրջանի թողարկման վերջնական ժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ալիքի Twitter-օգտահաշվում: Նոր Էպիզոդները կթողարկվեն 2019 թվականի ապրիլին:

Ութերորդ եթերաշրջանը վերջինն Է դառնալու: «Բոլոր ճակատամարտերը, բոլոր դավաճանությունները, բոլոր վտանգները, բոլոր բախումները, բոլոր զոհերը, բոլոր մահերը, ամենը՝ հանուն գահի»,- ասված Է տեսահոլովակին կից գրության մեջ: «Գահերի խաղը» HBO հեռուստաալիքով ցուցադրվում Է 2011 թվականից: Յոթերորդ եթերաշրջանն ավարտվել Է օգոստոսի 28-ին: Ցուցադրված վերջին Էպիզոդը սերիալների թվում ռեկորդ Է սահմանել դիտումների ցուցանիշով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]