Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիրը ներդրվելու է հաջորդ տարի


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի պիլոտային ծրագիրը Հայաստանի 2-3 մարզերում կներդրվի 2019թ.:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Բնական աղետների ռիսկերի նվազեցման նպատակով մի շարք միջոցառումներ են նախատեսվում: Արդեն երկու տարի այս գործըթնացը շարունակվում էր:  Հաջորդ տարվանից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ: Լինելու է պիլոտային ծրագիր: Այն կլինի երկու կամ երեք մարզում` երկու կամ երեք մշակաբույսի համար»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

 Միջազգային խորհրդատուները վերջնական փաթեթի մշակումը, ապահովագրական ընկերությունների հետ քննարկված տարբերակը կներկայացնեն արդեն նոյեմբերին:

Գևորգյանն անդրադարձավ նաև հակակարկտային կայանների հարցին: Նա նշեց, որ պետք է հասկանալ հակակարկտային համակարգերի արդյունավետությունը և ցանցի ստեղծման նպատակահարմարարությունը: «Արդյունավետ մոտեցումը հակակարկտային ցանցի ներդրման համար պետական աջակցության տրամադրումն է: Բայց պետությունը խրախուսելու է նման ցանցերի տեղադրումը»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

 Նա նկատեց, որ Հայաստանում այսօր արդեն արտադրվում են այդ ցանցերը, և շուկան ֆերմերներին հնարավորություն տալիս է օգտագործել դրանք:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ