1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փենսը սառը պատերազմով Է սպառնացել Չինաստանին

Փենսը սառը պատերազմով Է սպառնացել Չինաստանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պետք Է արմատապես փոխի իր քաղաքականությունը, եթե ցանկանում Է խուսափել «տոտալ սառը պատերազմից» ԱՄՆ-ի եւ նրա գործընկերների հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը The Washington Post թերթում հրապարակված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Չինաստանը պետք Է «ընդգրկուն փոփոխություններ իրականացնի իր տնտեսական, ռազմական եւ քաղաքական գործունեության մեջ»: Փենսը նշել Է, որ սառը պատերազմի սցենարից խուսափելու Պեկինի վերջին շանսը կախված կլինի Արգենտինայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա չինացի պաշտոնակից Սի Ցզինպինի բանակցությունների արդյունքներից: Այն հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Չինաստանը հրաժարվի այդ պայմաններն ընդունելուց, Փենսը պատասխանել Է. «Որոշողը Չինաստանն Է»:

Այդ դեպքում Միացյալ Նահանգները կուժեղացնի տնտեսական, դիվանագիտական եւ քաղաքական ճնշումը Պեկինի վրա: ԱՄՆ-ի փոխնախագահի կարծիքով՝ իր երկրի տնտեսությունը բավականաչափ ուժեղ Է եւ կդիմանա այդ Էսկալացիային, մինչդեռ Չինաստանի տնտեսությունը այդքան կայուն չԷ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]