Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում հանրապետականների առաջնորդ կդառնա Քեւին Մակքարթին. WSJ

ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում հանրապետականների առաջնորդ կդառնա Քեւին Մակքարթին. WSJ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեւին Մակքարթին (կոնգրեսական Կալիֆոռնիայի նահանգից), ամենայն հավանականությամբ, կընտրվի Հանրապետական կուսակցության խմբակցության առաջնորդ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում: Նոյեմբերի 13-ին այս մասին իր կայքում հաղորդել Է The Wall Street Journal (WSL) թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթը շարադրել Է կոնգրեսականների հետ զրույցների արդյունքները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետական փոքրամասնության առաջնորդի համար նոյեմբերի 14-ին կայանալիք գաղտնի քվեարկության նախօրյակին: Ամեն ինչ վկայում Է, որ Մակքարթին բավարար պաշտպանություն կստանա այդ պաշտոնն զբաղեցնելու համար: Մակքարթին նախքան ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրությունները գլխավորել Է հանրապետականների մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում: Փոքրամասնության առաջնորդի երկրորդ թեկնածուն Ջիմ Ջորդանն Է (հանրապետական Օհայոյի նահանգից): Ձայների մեծամասնություն հավաքելու նրա շանսերը մեծ չեն, գրել Է հրատարակությունը:

Ինչպես նոյեմբերի 12-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ նոյեմբերի 6-ին կայացած ընտրությունների արդյունքները դեռեւս ամփոփված չեն 10 ընտրատարածքներում: Առանց այդ տարածքների հաշվարկի, դեմոկրատները Կոնգրեսի ստորին պալատում ստանում են 225, իսկ հանրապետականները՝ 205 տեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]