Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Վալերիյ Օսիպյանն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը


Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլեն։
Վալերիյ Օսիպյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց նրանց գործունեությունը Հայաստանում՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցային դաշտն ավելի ընդլայնելու և զարգացնելու։ 
Հատուկ զեկուցողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակությանը հետաքրքրող հարցերը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունի, Կլեման Նյալետտոսի Վուլեն տեղեկացրեց, որ հետևել է ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին՝ բարձր գնահատելով այդ օրերին Հայաստանի ոստիկանության գործողությունները, որոնք նպաստել են քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը։ Պատվիրակությանը կոնկրետ հետաքրքրում էր՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել, ի՞նչ մեխանիզմներ է կիրառել և կիրառելու Հայաստանի ոստիկանությունն այդ առումով։ 

Վալերիյ Օսիպյանը ընդգծեց, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և ծառայում է ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին և, ինչպես ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների օրերին, այնպես էլ այսօր գործում է բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ առաջնորդվելով իրավունքի հիմնարար սկզբունքներով։ 

Պատվիրակներին հետաքրքրքրում էր նաև՝ Հայաստանի ոստիկանությունը վերազինվա՞ծ է հատուկ միջոցներով, թե՝ ոչ, և իրավախախտ կանանց նկատմամբ ինչպիսի վերաբերմունք է դրսևորվում։ Վալերիյ Օսիպյանը, պատասխանելով հարցերին, մասնավորապես նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը ոչ միայն ունի հատուկ միջոցներ, այլև դրանք կիրառվում են հատուկ մասնագիտական պատրաստություն անցած և պարբերաբար վերապատրաստվող ոստիկանների կողմից, որոնք տիրապետում են նաև առաջին բուժօգնության հմտություններին։ 

Կլեմեն Նյալետոսի Վուլեին հետաքրքրում էր նաև ԼԳԲՏ չկայացած ֆորումի վերաբերյալ ոստիկանության դիրքորոշումը։ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը վերջին ամիսներին ապացուցել է հասարակական մեծամասշտաբ իրադարձությունների ժամանակ մասնակիցների անվտանգությունը ապահովելու կարողությունն ու պրոֆեսիոնալիզմը և պատրաստակամ է ապահովելու ցանակացած բնույթի հավաքի խաղաղ անցկացումը, իսկ ֆորումը ոստիկանությունը ոչ թե արգելել է, այլ խորհրդատվություն է տրամադրել կազմակերպիչներին՝ նկատի ունենալով անվտանգության ապահովման առանձնահատկությունները։ «Մենք առաջնորդվում ենք խտրականության բացառման և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներով»- ամփոփեց Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլեն։

Վալերիյ Օսիպյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց նրանց գործունեությունը Հայաստանում՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցային դաշտն ավելի ընդլայնելու և զարգացնելու։ 
Հատուկ զեկուցողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակությանը հետաքրքրող հարցերը։ 

Կլեման Նյալետտոսի Վուլեն տեղեկացրեց, որ հետևել է ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին՝ բարձր գնահատելով այդ օրերին Հայաստանի ոստիկանության գործողությունները, որոնք նպաստել են քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը։ Պատվիրակությանը կոնկրետ հետաքրքրում էր՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել, ի՞նչ մեխանիզմներ է կիրառել և կիրառելու Հայաստանի ոստիկանությունն այդ առումով։ 

Վալերիյ Օսիպյանը ընդգծեց, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և ծառայում է ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին և, ինչպես ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների օրերին, այնպես էլ այսօր գործում է բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ առաջնորդվելով իրավունքի հիմնարար սկզբունքներով։ 
Պատվիրակներին հետաքրքրքրում էր նաև՝ Հայաստանի ոստիկանությունը վերազինվա՞ծ է հատուկ միջոցներով, թե՝ ոչ, և իրավախախտ կանանց նկատմամբ ինչպիսի վերաբերմունք է դրսևորվում։ Վալերիյ Օսիպյանը, պատասխանելով հարցերին, մասնավորապես նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը ոչ միայն ունի հատուկ միջոցներ, այլև դրանք կիրառվում են հատուկ մասնագիտական պատրաստություն անցած և պարբերաբար վերապատրաստվող ոստիկանների կողմից, որոնք տիրապետում են նաև առաջին բուժօգնության հմտություններին։ <>,- ներկայացրեց Վալերիյ Օսիպյանը։

Կլեմեն Նյալետոսի Վուլեին հետաքրքրում էր նաև ԼԳԲՏ չկայացած ֆորումի վերաբերյալ ոստիկանության դիրքորոշումը։ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը վերջին ամիսներին ապացուցել է հասարակական մեծամասշտաբ իրադարձությունների ժամանակ մասնակիցների անվտանգությունը ապահովելու կարողությունն ու պրոֆեսիոնալիզմը և պատրաստակամ է ապահովելու ցանակացած բնույթի հավաքի խաղաղ անցկացումը, իսկ ֆորումը ոստիկանությունը ոչ թե արգելել է, այլ խորհրդատվություն է տրամադրել կազմակերպիչներին՝ նկատի ունենալով անվտանգության ապահովման առանձնահատկությունները։ «Մենք առաջնորդվում ենք խտրականության բացառման և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներով»- ամփոփեց Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ