Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊԵԿ նախագահի տեղակալը հորդորում է քաղաքացիներին անկանխիկ ճանապարհով իրականացնել գնումները

ՊԵԿ նախագահի տեղակալը հորդորում է քաղաքացիներին անկանխիկ ճանապարհով 
իրականացնել գնումները

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում անկանխիկ գնումների շրջնառությունը ստվերի դեմ պայքարի առաջին ճանապարհն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց  Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը` ներկայացնելով ՊԵԿ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականին իրականացված աշխատաքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները :

«Դա ստվերի դեմ պայքարի առաջին ճանապարհնն է, որպեսզի Հայաստանում անկանխիկ շրջանառությունը ավելանա, կանխիկ շրջանառությունը պակասի: Արտասահմանում տեսնում ենք, որ առևտրային շրջանառությունից միայն  մեկ-երկու  տոկոս  ամբողջ առևտրից կարող է լինել կանխիկ, բայց մնացած 98 տոկոսը լինում է անկանխիկ: Այսօրվա մեր ենթակառուցվածքը թույլ է տալիս, որպեսզի  բանկային քարտերն ընդունվեն բոլոր վաճառքի և ծառայությունների մատուցման կետերում:  Ի՞նչն է խանգարում  մեզ, որպեսզի մենք կարողանանք  բանկային քարտերի միջոցով կատարել գնումներ և օգտվել ծառայություններից»,- նկատեց Փաշայանը:

 Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը հորդորում է՝ բոլոր այն քաղաքացիները , որոնք ուզում են ստվերի դեմ պայքարել,  գնումներ կատարեն անկանխիկ ճանապարհով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]