Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ


ԵՐԵՎԱՆ,13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել465 դատապարտյալ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից. Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 31, «Արթիկ» ՔԿՀ-ից՝  34, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 13, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 54, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 13, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 27, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 22, «Սևան» ՔԿՀ-ից՝ 143, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 53, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 56, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 19 դատապարտյալ: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ