Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ ռեյտինգային ցուցակները որոշակիորեն ապաքաղաքականացնելու են ընտրությունները

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ ռեյտինգային ցուցակները որոշակիորեն ապաքաղաքականացնելու են ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ ռեյտինգային ցուցակները որոշակիորեն ապաքաղաքականացնելու  են խորհրդարանական ընտրությունները: Նա գործընկերներին հորդորեց չփորձել նոր ընտրական համակարգում առաջնորդվել հին մեթոդներով՝ ընտրակաշառք բաժանելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին նշեց ԱԺ-ում իր ելույթում:

«Ցավում եմ, որ մեկ ձայնի պակասով մեզ չհաջողվեց ընդունել այն Ընտրական օրենսգիրքը, որն ավելի արդար, բալանսավորված, ճշգրիտ, արդար ընտրական խաղի կանոններ կսահմաներ: Ռեյտինգային ցուցակներն, այնուհանդերձ, որոշակիորեն ապաքաղաքականացնելու  են ընտրությունները: Որքան էլ վստահ լինենք, որ չի լինելու վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառք, միևնույն է, անպայման աշխատելու են տեղի թաղային հարաբերությունները»,- ասաց Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ  ընտրակեղծարարության  համար Քրեական օրենսգրքում նախատեսվել է խստագույն պատիժ: «Այն գործիչների աչքի առաջ, որոնք, օգտագործելով իրենց տեղային ազդեցությունը, կփորձեն այս կամ այն կերպ ազդել ընտրական գործըթնացի վրա, թող գա Քրեական օրենսգիրքը»,- նշեց պատգամավորը:

Նա հույս հայտնեց, որ նոր խաղի պայմանները բոլորի համար կլինեն ընդունելի և ընկալելի,  և որևէ մեկը չի փորձի հին մեթոդներով նոր ընտրական համակարգում առաջնորդվել: Զոհրաբյանը շեշտեց, որ  այս անգամ պատիժը չի շրջանցելու նման դեպքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]