Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՆ-ում տեղի ունեցած հանդիպմանը փաստաբանների հետ քննարկվել են պարզեցված վարույթի կարգով քննվող գործերին առնչվող հարցեր

ԱՆ-ում տեղի ունեցած հանդիպմանը փաստաբանների հետ քննարկվել են պարզեցված 
վարույթի կարգով քննվող գործերին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչների նախաձեռնությամբ ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր տեղի է ունեցել քննարկում «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

ԻՆչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ ԱՆ տեղեկատվության և  հասարակայնության և հետ կապերի վարչությունից, արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանի տեղեկացմամբ, չնայած օրեր առաջ այս Նախագծի շուրջ ծավալված քննարկմանն, ի թիվս շահագրգիռ այլ կողմերի, ներկա են եղել նաև Փաստաբանների պալատի ներկայացուցիչները, այդուհանդերձ, տեղեկանալով, որ մի շարք փաստաբաններ նախագծի վերաբերյալ ևս առաջարկներ ունեն, կազմակերպվել է այս հանդիպումը:

Փաստաբան Կարապետ Բադալյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել օրենքների նախագծերի վերաբերյալ այս ձևաչափով քննարկումների կազմակերպումը:

Մասնագիտական քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել պարզեցված վարույթի կարգով քննվող գործերին առնչվող փաստաբանների առաջարկներին, որոնց մի մասի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, որոշներն ընդունվել են համաձայնությամբ, որ դրանք կիրացվեն Նախագծի լրամշակման ընթացքում:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]