1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Աշոտյանի կարծիքով՝ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը նպաստելու է ժողովրդավարության  զարգացմանը

Արմեն Աշոտյանի կարծիքով՝ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը նպաստելու է 
ժողովրդավարության  զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունը, լինելով նախկին իշխանություն, քաղաքական դաշտում փորձում է ինստիտուցիոնալ քաղաքական հիշողություն պահել: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը նպաստելու է ժողովրդավարության  զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աշոտյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր ելույթում:

«Ինչպես գիտեք՝ Հանրապետական կուսակցությունը որոշել է առաջադրվել ընտրություններին, և մենք մասնակցելու ենք: Ես հասկանում եմ, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ դժվար է ընդունել առաջին նախադեպը, երբ նախորդ իշխանությունը ոչ թե տրորվում, անհետանում է, այլ փորձում է ինստիտուցիոնալ քաղաքական հիշողություն պահել քաղաքական դաշտում՝ ստեղծելով ավանդույթներ՝ քաղաքական համակարգի կայացման համար: Սա այն դեպքն է, երբ Հանրապետական կուսակցության մասնակցությունն իրականում նպաստելու է ժողովրդավարության  և պետականաշինության զարգացմանը Հայաստանում»,- շեշտեց Աշոտյանը։

Նրա կարծիքով՝  ՀՀԿ-ի գիտելիքները և  փորձը, սխալները կարող են շատ թանկ պաշար լինել նաև այս իշխանությունների համար:

Աշոտյանն իր թեկնածությունն առաջադրելու է Էրեբունի, Կենտրոն, Նորք Մարաշ, Նուբարաշեն վարչական շրջաններում՝ թիվ 4 ընտրատարածքում: Պատգամավորը հույս հայտնեց, որ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան խորհրդարանում տեսնել քաղաքական գործիչների, ովքեր ունեն գործադիր իշխանության փորձ, երկիրը ներկայացնելու փորձ, նաև մտավոր կարողություններ, հնարավորություններ՝ աշխատելու ներկայիս իշխանությունների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]