Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրիտանական կառավարությունը համաձայնեցրեց Brexit-ի մասին համաձայնագրի տեքստը

Բրիտանական կառավարությունը համաձայնեցրեց Brexit-ի մասին համաձայնագրի տեքստը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական կառավարությունը համաձայնեցրել Է Brexit-ի պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ պայմանագրի դրույթները եւ պատասխան Է սպասում Եվրամիությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Թագավորության նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը: Նոյեմբերի 13-ին Դաունինգ-Սթրիթում վարչապետի նստավայրում տեղի Է ունեցել կաբինետի խորհրդակցությունը, որտեղ քննարկվել Է ԵՄ-ից դուրս գալու հարցերի շուրջ Բրյուսելի հետ բանակցություններում արձանագրված առաջընթացը:

Խորհրդակցությունը տեւել Է 45 րոպե, դրա արդյունքների վերաբերյալ հայտարարություններ չեն արվել: Նոյեմբերի 14-ին լրանում Է այն ժամկետը, որն անհրաժեշտ Էր, որպեսզի կառավարությունը հասցնի հաստատել «գործարքի» պայմանները եւ այն կնքի մինչեւ աշնան վերջը, ինչպես պլանավորվել Էր ավելի վաղ: «Մի քանի աննշան հարցեր պահպանվում են»,-լրագրողներին ասել Է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը, նշելով, որ Brexit-ի շուրջ բանակցությունները նախօրյակին Բրյուսելում շարունակվել են մինչեւ ուշ երեկո եւ վերսկսվել նոյեմբերի 13-ի առավոտյան:

Նրա խոսքով՝ վարչապետը նաեւ հայտնել Է կառավարությանը, որ բանակցային գործընթացը լավ Է ընթանում, եւ կողմերն առաջընթաց են արձանագրում: Ավելի վաղ վարչապետի դիվանատան ղեկավար Դեւիդ Լիդինգթոնը լրագրողներին հայտնել Էր, որ «գործարքի կնքմանը» կարելի Է սպասել ամենակարճ ժամանակում՝ 24 կամ 48 ժամվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]