Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ քննիչ հանձնաժողովը բացահայտել է Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման ռեզերվների մի մասը. այն հնարավոր է փոփոխվի փետրվարի 1-ից

ԱԺ քննիչ հանձնաժողովը բացահայտել է Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման ռեզերվների մի մասը. այն հնարավոր է փոփոխվի փետրվարի 1-ից

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի գազի և էլեկտրաէներգիայի հարցերով քննիչ հանձնաժողովը բացահայտել է այն ռեզերվների մի մասը, որով կարելի է արձանագրել, որ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում կարող է լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

 «Նիստում արդեն իսկ բացահայտել ենք այն ռեզերվների մի մասը, որով կարող ենք արձանագրել, որ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում կարող ենք ունենալ: Սա հստակ հայտարարություն է, որովհետև և՛ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների  նախարարը, և՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարը այսօրվա նիստում արձանագրեցին, որ կան այն իրական գործոնները, որոնց միջոցով կարող ենք դա իրականցնել»,- ասաց Մելքումյանը:

Նա տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ ԱԺ քննիչ հանձնաժողովը մամուլի ասուլիս է կազմակերպելու, որի ընթացքում հստակ հաշվակներով կնշվի, թե որ ռեզերվների և աղբյուրների հաշվին կարելի է այդ նվազումն ապահովել: Մելքումյանը նկատեց, որ առաջին անգամ կարողացան համերաշխ աշխատել կառավարության գործընկերների հետ: «Նրանք համաձայնեցին ներկայացնել այն ապացույցները, որոնք անհերքելի են: Կորուստների, շահութաբերության և ուռճացված ծախսերի մասով մի շարք երևույթներ ենք արձանագրել»,-նշեց Մելքումյանը:

Նա հույս հայտնեց, որ ժողովուրդը փետրվարի 1-ից կունենա այն սակագինը,  որն իսկապես անհրաժեշտ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]