Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիմոշենկոյի նախագահական վարկանիշը 21 տոկոս Է, Պորոշենկոն գլխավորում Է հակավարկանիշը. հարցում

Տիմոշենկոյի նախագահական վարկանիշը 21 տոկոս Է, Պորոշենկոն գլխավորում Է հակավարկանիշը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախկին վարչապետ եւ «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն նախագահական վարկանիշի առաջատարն Է: Այդ մասին վկայում են համատեղ հարցման՝ նոյեմբերի 13-ին հրապարակված արդյունքները, որն անցկացվել Է ուկրաինական սոցիոլոգիական երեք ընկերությունների՝ Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (ԿՍՄԻ), Ռազումկովի կենտրոնի եւ «Ռեյտինգ» խմբի կողմից:

«Յուլյա Տիմոշենկոյին պատրաստ Է աջակցել այն քաղաքացիների 21 տոկոսը, որոնք արդեն կատարել ե իրենց ընտրությունը եւ մտադիր են մասնակցել քվեարկությանը, արտիստ Վլադիմիր Զելենսկուն պաշտպանում Է 11 տոկոսը, Պյոտր Պորոշենկոյին՝ 10 տոկոսը, «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցութան առաջնորդ Անատոլի Գրիցենկոյին՝ 10 տոկոսը, «Ընդդիմադիր դաշինքի» համանախագահ Յուրի Բոյկոյին՝ 9 տոկոսը, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին՝ 8 տոկոսը»,-հայտնել են ԿՍՄԻ-ում: Քաղաքական գործիչների հակավարկանիշը գլխավորում Է Պորոշենկոն՝ «հարցման մասնակիցների կեսից ավելին նրա օգտին չԷր քվեարկի ոչ մի պարագայում», ընդգծել են սոցիոլոգները:

«Յուրաքանչյուր հինգերորդ ընտրողը հավատում Է, որ հաջորդ նախագահը դառնալու Է Տիմոշենկոն: Պորոշենկոյի հաղթանակին հավատում Է այն քաղաքացիների 14 տոկոսը, որոնք մտադիր են մասնակցել ընտրություններին: Այն բանին, որ մյուս քաղաքական գործիչները կարող են զբաղեցնել պետության բարձրագույն պաշտոնը, հավատում Է մասնակիցների 4 տոկոսից պակաս մասը»,-հայտնել են ինստիտուտում: Հարցմանը մասնակցել Է 10 հազար մարդ՝ Ուկրաինայի բոլոր մարզերից: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 1 տոկոսից ոչ ավելի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]