Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 
ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով  բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: 

Լիլիթ Սևակի Արզումանյանը ծնվել է 1957 թվականի մարտի 5-ին Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը /1973-1978/: 1979-1990թթ. աշխատել է ԵՊՀ հրատարկչությունում 1991-1993թթ.` Հայաստանի Հանրագիտարանում: 
1990-1992թթ. աշխատանքին զուգահեռ հեռուստատեսության առաջին ալիքի «Թատերական հյուրասենյակ» հաղորդաշարի հեղինակն էր և վարողը: 2002-2009 թթ. «ԱրմենԱկոբ» հեռուստատեսության «Մեր թատրոնը», ապա «Մշակույթ» հաղորդաշարերի հեղինակն էր և վարողը: 
1988թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևելքը հայ արձակում» թեմայով և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2001թ. պաշտպանել է դոկտորական` «Պարույր Սևակի պոեմները» թեմայով և ստացել գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
2001թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է, 2005-ից` Հայաստանի թատերական գործիչների միության անդամ: 

Լիլիթ Արզումանյանը հինգ գրքի /գրականագիտություն և արձակ/ և ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է: 
1993 թվից Լ. Արզումանյանը Հայաստանի Հանրապետության  բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալն էր,  2013-2018թթ.`   Հանձնաժողովի նախագահը: 
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]