Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Աֆղանստանի նախագահը հնարավոր է համարում թալիբների հետ հաշտության համաձայնագրի կնքումը. Anadolu

Աֆղանստանի նախագահը հնարավոր է համարում թալիբների հետ հաշտության համաձայնագրի կնքումը. Anadolu

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել Է, թե հույս ունի հաշտության համաձայնագիր կնքել «Թալիբան» արմատական շարժման հետ: Այս մասին, ինչպես նոյեմբերի 13-ին հայտնել Է Anadolu գործակալությունը, նա ասել Է Վաշինգտոնի Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսանողների հետ կայացած տեսազրույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարցն այն չԷ, թե դա (հաշտությունը թալիբների հետ) կլինի արդյոք: Հարցն, իմ կարծիքով, այն Է, թե երբ դա տեղի կունենա: XXI դարում արդեն դժվար Է պատերազմներն ավարտել ռազմական մեթոդներով: Աֆղանստանի եւ «Թալիբանի» դիմակայությունը կլուծվի քաղաքական ճանապարհով»,- ասել Է նա:

Նախագահը նշել Է, որ «Թալիբանն» այժմ «շահած դիրքում չԷ»: Գանին ասել Է, որ «ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի կառավարության միջեւ հստակ համաձայնություններ կան հաշտության գործընթացի առաջշարժման վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]