Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պետք է քայլեր ձեռնարկենք բյուջեի եկամուտներն էականորեն ավելացնելու ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան

Պետք է քայլեր ձեռնարկենք բյուջեի եկամուտներն էականորեն ավելացնելու 
ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության բյուջետային քաղաքականության ամենակարևոր խնդիրը համարում է բյուջեի եկամուտների մեծացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասաց ՀՀ 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: «Որովհետև մենք չենք կարող հուսալ, թե այս բյուջետային շրջանակի և տրամաբանության մեջ մենք կարող ենք էական և շրջադարձային փոփոխություններ անել: Այն բյուջեն, որ մենք ունենք, ունեցել ենք և այն տրամաբանությունը, այն մտքերի ընթացքը, որ գոյություն է ունեցել, մեզ, իհարկե, ոչ մի կերպ ձեռնտու չէ, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք բյուջեի եկամուտները էականորեն ավելացնելու ուղղությամբ»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Այդ տրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանը կարևորեց հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, որտեղ՝ ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի, Հայաստանը ժամանակ առ ժամանակ մեկ քայլ առաջ երկու քայլ հետ տրամաբանությամբ է առաջնորդվում: «Օրինակ,  2018թ. հարկեր-ՀՆԱ ցուցանիշը նախատեսվում է 20.3 տոկոս, մինչդեռ նույն ժամանակահատվածի համար, օրինակ, Վրաստանում 26 տոկոս է: Եվ մենք պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավենք և ստվերային տնտեսության դեմ պայքարենք»,- մանրամասնեց Փաշինյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]