Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը հանրահայտ «Դասո սիստեմս» ընկերության հետ քննարկել է համագործակցության հստակ ծրագիր

Արմեն Սարգսյանը հանրահայտ «Դասո սիստեմս» ընկերության հետ քննարկել է 
համագործակցության հստակ ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ և քննարկել հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը մասնավորապես այցելել է հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերություն, ծանոթացել ընթացիկ ծրագրերին և գործունեությանը։ Ընկերության ղեկավարության հետ Արմեն Սարգսյանին կապում են վաղեմի ու ջերմ բարեկամական հարաբերությունները:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարվա սկզբին խումբ գործուղել Հայաստան` համագործակցության հստակ ծրագիր քննարկելու նպատակով։

«Դասո սիստեմս»-ը գործում է «Dassault Group» խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմաարդյունաբերական ոլորտի համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]