Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի կողմից հետախուզվող հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը արգելանքից ազատ է արձակվել

ԱՄՆ-ի կողմից հետախուզվող հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը արգելանքից 
ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ,  13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ոստիկանության աշխատակիցների ձերբակալված,  ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը (Դինա Ակոպովնա) արգելանքից ազատ է արձակվել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Դիանա Հակոբի Գրիգորյանը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր էր տեղափոխվել: Դ. Գրիգորյանի ձերբակալման վերաբերյալ նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է ԱՄՆ իրավասու մարմիններին: Հիմք ընդունելով ԱՄՆ իրավասու մարմիններից ստացված պատասխանը՝ Դ. Գրիգորյանին կալանավորելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել, և նա ազատվել է արգելանքից»,- նշեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 3-ին ժամը 15.00-ին կամավոր բաժին էր ներկայացել 1976 թվականին ծնված Դիանա Գրիգորյանը: Նա փետրվարի 2-ից Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371, 3551, 1546, 1956 հոդվածների մեղադրանքով «ԱՄՆ կառավարության նկատմամբ խարդախության փորձ կատարելը, արտոնագրերի հետ կապված խարդախություն, փողերի լվացում»՝ Ինտերպոլի «Կարմիր անկյունով» քարտի տեսքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]