Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանում ԵՄ-ի դեսպանը բացասական Է որակել ընտրությունների երկրորդ փուլի ընտրարշավը

Վրաստանում ԵՄ-ի դեսպանը բացասական Է որակել ընտրությունների երկրորդ փուլի ընտրարշավը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Եվրամիության նորանշանակ դեսպան Կառլ Հարցելն այն կարծիքին Է, որ հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ընտրարշավը բացասական ընթացք ունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք վերստին նախընտրական արշավի բավականին բացասական զարգացում ենք տեսնում: Բայց դա նույնպես ընտրություն Է, դա այն թեկնածուների ընտրությունն Է, որոնք մասնակցում են դրան: Ատելության ու սպառնալիքների լեզուն, իհարկե, անընդունելի Է»,- նոյեմբերի 13-ին հայտարարել Է դեսպանը լրագրողներին: Նա նաեւ հույս Է հայտնել, որ իրավապահ մարմինները կհետաքննեն նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հասեցին սպառնալիքների փաստով գործը:

Նախօրյակին Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել Է, որ իրեն ու իր երեխաներին կյանքից զրկելու սպառնալիքներով հեռախոսային հաղորդագրություններ են ստացվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից հիմնադրված «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներից: Նա կոչ Է արել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են խորհրդարանի պատգամավոր Զուրաբիշվին, որին ակտիվորեն աջակցում Է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, եւ «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, պետք Է կայանա մինչեւ դեկտեմբերի 2-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]