Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանում իշխանությունները շուրջ 10 հազար վնասաբեր ինտերնետ-օգտահաշիվ են փակել

Չինաստանում իշխանությունները շուրջ 10 հազար վնասաբեր ինտերնետ-օգտահաշիվ են փակել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում Հանուն Համացանցում տարածվող տեղեկատվության մաքրության պայքարի շրջանակներում իշխանությունները փակել են ավելի քան 9,8 հազար օգտահաշիվ, որոնք անհավաստի եւ վնասակար տեղեկատվություն Էին տարածում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Չինաստանի կիբեռտարածության վարչությունը:

Օգտահաշիվները փակվել են խախտումների համար, որոնք դրսեւորվել են այն բանում, որ դրանք «տարածում Էին քաղաքականապես վնասակար տեղեկատվություն, Չինաստանի կոմկուսի պատմության չարամիտ նենգափոխում, հերոսներին ու ազգի վարկին վերաբերող զրպարտանք»,- ասված Է այն կառույցի տարածած հայտարարության մեջ, որը համակարգում Է երկրում Համացանցի գործունեությունը:

Վարչությունը նաեւ Չինաստանի խոշոր սոցիալական ցանցերին, ինչպիսիք են Tencent՚s Wechat-ը եւ Weibо-ն, նախազգուշացրել Է իրենց հարթակներում անկախ զանգվածային լրատվամիջոցների թվում «ոչ քաղաքակիրթ աճի» եւ «ամեն տեսակ քաոսի» անթույլատրելիության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]