Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտարարվել Է աշխարհում զբոսաշրջությունից առավել մեծ կախվածություն ունեցող քաղաքը

Հայտարարվել Է աշխարհում զբոսաշրջությունից առավել մեծ կախվածություն ունեցող քաղաքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի (WTTC) զեկույցում Մեքսիկայի Կանկուն քաղաքը ներկայացված Է որպես զբոսաշրջությունից առավել մեծ կախվածություն ունեցող քաղաքը, քանի որ հենց այդ ճյուղն Է ապահովում նրա համախառն ներքին արդյունքի գրեթե կեսը՝ 49,6 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Lonelyplanet-ը:

Կանկունը մինչեւ 1972 թվականը ձկնորսներով բնակեցված սովորական գյուղ Էր, որը վերածեցին ժողովրդականություն վայելող առողջարանի: Այժմ այնտեղ օտարերկրյա զբոսաշրջիկների 63 տոկոսը ԱՄՆ-ի քաղաքացիներն են: WTTC-ի ցուցակի երկրորդ տեղում Մարաքեշն Է (30,2 տոկոս):

Օտարերկրյա զբոսաշրջիկների երրորդ մասն այնտեղ ֆրանսիացիներն են: Վարկանիշի երրորդ տեղում Մակաոն Է:

Այնտեղ տուրիստական ճյուղից եկամուտները կազմում են ՀՆԱ-ի 29,3 տոկոսը:

Զբոսաշրջությունից առավել մեծ կախվածություն ունեցող քաղաքների հնգյակում տեղ են գտել ԱՄՆ-ի Օռլանդոն (ՀՆԱ-ի 18,7 տոկոսը) եւ թուրքական Անթալիան (17,6 տոկոս):

Զբոսաշրջությունից կախվածություն ունեցող քաղաքների թոփ-10-ում հայտնվել են նաեւ Վենետիկը, Դուբրովնիկը, Դուբայը, Լաս-Վեգասը եւ Բանգկոկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]