Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մակրոնը պահանջել է խստացնել գործունեության կարգավորումը Համացանցում

Մակրոնը պահանջել է խստացնել գործունեության կարգավորումը Համացանցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում գործունեության կարգավորումը պետք Է խստացվի, հակառակ դեպքում ժողովրդավարական պետությունների գոյությունը կհայտնվի սպառնալիքի տակ: Նոյեմբերի 12-ին այս կարծիքն Է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ելույթ ունենալով Համացանցի կառավարման հարցերին նվիրված համաժողովում: Այնտեղ նա իր երկրի անունից ներկայացրել Է «Կիբեռտարածությունում վստահության եւ անվտանգության փարիզյան կոչը», որը միտված Է համաշխարհային ցանցում կարգավորման կանոնակարգմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես խորապես համոզված եմ, որ (Համացանցը) կարգավորել անհրաժեշտ Է, սա Է պայմանը, որպեսզի ապրի ազատ, բաց եւ անվտանգ Համացանցը՝ պահպանվելով այն տեսքով, ինչպիսին այն մտահղացել են հիմնադիր-հայրերը»,- հայտարարել Է հանրապետության ղեկավարը:

«Փարիզյան կոչի» տակ ստորագրել են 51 պետությունների ներկայացուցիչներ, տասնյակ միջազգային եւ ոչ առեւտրային կազմակերպություններ, որոնք աշխատում են Համացանցի եւ կիբեռանվտանգության ոլորտում: Ընդհանուր առմամբ փաստաթղթի տակ կա ավելի քան 150 ստորագրություն: Ըստ որում Ռուսաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն պետական մակարդակով փաստաթղթին հավանություն չեն տվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]