Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել Է Marvel-ի պատկերապատումների հեղինակ Սթեն Լին. TMZ

Մահացել Է Marvel-ի պատկերապատումների հեղինակ Սթեն Լին. TMZ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 12-ին ԱՄՆ-ում 95 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի պատկերապատող նկարիչ Սթեն Լին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ նորությունների պորտալը՝ վկայակոչելով դուստրից ստացած տեղեկատվությունը: Նրա խոսքով՝ Լին նոյեմբերի 12-ի առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել Է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) հիվանդանոցներից մեկը, որտեղ մահացել Է:

Գրող, խմբագիր եւ սցենարիստ Սթեն Լին հայտնի Է որպես պատկերապատումներ ստեղծող, այդ թվում՝ «Սարդ մարդու» (Spider-Man), «Իքս մարդկանց» (X-Men), «Երկաթե մարդու» (Iron Man) մասին: Նա աշխատել Է գլխավոր խմբագիր, հրատարակիչ, իսկ հետագայում զբաղեցրել Է Marvel Comics ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

Marvel Comics եւ The Walt Disney Company ընկերությունները հարգել են Սթեն Լիի հիշատակը՝ շնորհակալություն հայտնելով նրան աշխատանքի համար եւ նշելով ակնառու նվաճումները: Ընկերությունների համատեղ հայտարարությունը նոյեմբերի 12-ին զետեղվել Է Marvel-ի կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]