1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է «Շախմատ» անունով հայկական կոնյակը. Հասույթի մի մասը կուղղվի Հայաստանում անտառային տարածքների վերականգման ծրագրին

Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է «Շախմատ» անունով հայկական կոնյակը. Հասույթի 
մի մասը կուղղվի Հայաստանում անտառային տարածքների վերականգման ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ներկայացրել  է գաղտնի նախագիծը, որի մասին նախօրոք հայտնել էր սոցիալական ցանցերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեքսիս Օհանյանը «Շախմատ» (Shakhmat) անունով կոնյակի արտադրություն է սկսել, որի վաճառքից ստացած հասույթն ուղղվելու է Հայաստանում բարեգործական ծրագրի: «Այսօր ես ներկայացնում եմ ձեզ նոր հայկական կոնյակ՝ «Շախմատ» անունով: Առաջին թողարկմամբ արտադրվել է 2400 շիշ: Դրանք գնելու համար շտապեք այցելել  shakmatbrandy.com կայք: Այս ծրագիրը չէր կարող կյանքի կոչվել առանց Ֆլավիեր և  Էլիզաբեթ Գարվինների, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի 23-ամյա այս հայկական ավանդույթն աշխարհին հասցնելու համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Օհանյանը:

«Շախմատ»-ի յուրաքանչյուր վաճառված շշի վաճառքից  ստացված հասույթից որոշակի գումար կուղղվի  Հայաստանում իրականացվող Armenia Tree Project ծրագրին:

Ալեքսիս Օհանյանը նաև տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որում ներկայացնում է իր սկսած նախագծի  նախապատմությունը: Օհանյանը նախ նշում է, որ հայերի համար շախմատն ավելին է, քան խաղը: «Այն կյանքի, համառության, համբերության և իմաստության խորհրդանիշ է մարդկանց համար, ովքեր չեն ընկնում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց վերահսկողության տակ են պահում»,- ասում է Օհանյանը:

Այնուհետև նա նշում է, որ կոնյակի համար ճիշտ համ գտնելու համար ժամանել է Հայաստան՝ իր հայրենիք: ««Շախմատ»-ի համար մենք օգտագործել ենք կարմիր տեսակի խաղողներ (Ռքածիթելի, Կանգուն, Գառան դմակ, Կախեթ): «Շախմատ»-ը 23 ամյա հնության կոնյակ է, որը պահվում է կովկասյան փայտյա տակառներում, որոնք նրան յուրահատուկ համ են տալիս: «Շախմատը»-ն առաջարկում է համերի առատություն, ներառյալ՝ չորացրած  մրգերի (չիր, չամիչ), ընկույզի, մեխակի, ծխախոտի, մեխակի, վանիլ, կաղին և մի փոքր սև պղպեղ»,- պատմում է Օհանյանը:

Նա ներկայացնում է նաև Armenia Tree Project-ի հետ համագործակցությունը: Ալեքսիս Օհանյանն ընդգծում է, որ Խորհրդային Միության տարիներին ցուրտ ձմռան և տնտեսական դժվարությունների պատճառով Հայաստանի տարածքում ծառահատումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ երկրի տարածքում ծառածածկ է 10 տոկոսից էլ քիչ հատվածը: «Մենք համագործակցում ենք Armenia Tree Project-ի հետ, որպեսզի օգնենք երկրի ծառածածկ տարածքների վերականգմանը՝ «Շախմատ»-ի յուրաքանչյուր շշի վաճառքով: Armenia Tree Project-ն արդեն ավելի քան 5 միլիոն 5 հարյուր հազար ծառ է տնկել՝ ստեղծելով նաև հարյուրավոր սեզոնային աշխատատեղեր: Յուրաքանչուր շշի վաճառքից ստացված հասույթի մի մասն ուղղվելու Armenia Tree Project-ին՝ որպես աջակցություն Հայաստանում անտառների վերականգման աշխատանքին: «Ես հպարտանում եմ«Շախմատ»-ով, բայց ես ավելի հպարտ եմ նրա համար, որ սա ձեր և շատ մարդկանց համար լինելու է Հայաստանի համը զգալու առաջին փորձը»,- ասում է Ալեքսիս Օհանյանը:

««Շախմատ»-ը պրեմիում դասի բրենդ է գինեգործության հայրենիքից: Այն հայկական ազգային երկու գանձերի՝ կոնյակի և շախմատի միահյուսումն է»,- ասված է shakmatbrandy.com կայքում:

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]