1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախատեսվում է 33 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտ կառուցել  

Նախատեսվում է 33 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտ կառուցել

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային մեծ մարզադաշտ կառուցելու նախագիծ է մշակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Վերջինիս խոսքով` իր մեծագույն երազանքն է ազգային ստադիոն կառուցելը, որը կտեղավորի 33 հազար հանդիսական: Այժմ «Հրազդան» մարզադաշտը  գրավադրված է, իսկ վերանորոգումը հսկայական ծախսեր կպահանջի:

Վանեցյանը փաստեց նաև, որ առաջիկայում Հայաստան աշխատանքի կհրավիրվի աշխարհահռչակ մանկապատանեկան ֆուտբոլի մասնագետ, ով կստանձնի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը, սակայն անուն չնշեց:

ՀՖՖ նախագահը շեշտեց նաև, որ առաջիկայում կվերաբացվի Բանակի կենտրոնական ակումբը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]