Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կարլսեն-Կարուանա մրցախաղի 3-րդ պարտիան ևս խաղաղ արդյունք ունեցավ  

Կարլսեն-Կարուանա մրցախաղի 3-րդ պարտիան ևս խաղաղ արդյունք ունեցավ

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում կայացավ 3-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն այս տուրում մրցում էր սև խաղաքարերով: Այս անգամ էլ պարտիայի 49-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավոր: Այժմ շախմատիստներն ունեն 1,5-ական միավոր:

Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը Մագնուս Կարլսենի և Ֆաբիանո Կարուանայի միջև կընթանա ս. թ. նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում: Մրցակիցները կխաղան 12 պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: Խաղային օրերն են նոյեմբերի 9-ը, 10-ը, 12-ը, 13-ը, 15-ը, 16-ը, 18-ը, 19-ը, 21-ը, 22-ը, 24-ը, 26-ը: Հանգստյան օրերը՝ 11-ը, 14-ը, 17-ը, 20-ը, 23-ը, 25-ը: Անհրաժեշտության դեպքում թայ-բրեյքը կկայանա նոյեմբերի 28-ին: Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: Հաղթողը կստանա գումարի 60 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]