Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոյեմբերի 13-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 13-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին է:

Ազգային ժողովում այսօր նախատեսված է նաև ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես կգա ճեպազրույցով: Նա կխոսի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգային հարցերի շուրջ։

Լրագրողների հետ կհանդիպեն Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու կուսակցության նախագահության անդամ Ժասմինա Ղևոնդյանը: Նրանք կներկայացնեն, թե ինչպես և ինչ ձևաչափով է կուսակցությունը մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Երեւանի քաղաքապետարանում կգումարվի Երեւանի ավագանու հեթական նիստը:

Երևանում կանցկացվի  «Հայաստանի էներգետիկայի շաբաթ 2018» միջոցառմումն՝ արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերությունների մասնակցությամբ: Միջոցառմանն ընդառաջ, նախաձեռնողները հրավիրված ասուլիսում կներկայացնեն մանրամասներ:

Այսօր հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությունն է: Այն տեղի կունենա ժամը 10:00-ից 15:00-ը՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրում:

Հուղարկավորությունը նախատեսված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]