Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիպրոսի հունական և թուրքական հատվածների միջև երկու հսկիչ-անցագրային կետ է բացվել

Կիպրոսի հունական և թուրքական հատվածների միջև երկու հսկիչ-անցագրային կետ է 
բացվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսում նոյեմբերի 12-ին բացվել է երկու հսկիչ-անցագրային կետ Լեֆքա/Ապլիկի և Դերիինիայի ավտոճանապարհներին: Այդ ավտոճանապարհներով երթևեկությունը փակ է եղել 1974 թվականից՝ թուրքական զորքերի կողմից կղզու մի մասի զավթումից հետո:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», հսկիչ-անցագրային կետերի առաջիկա բացման մասին  հոկտեմբերի 26-ին հայտարարել էին հույն կիպրացիների առաջնորդ Նիկոս Անաստասիադիսը և թուրք կիպրացիների առաջնորդ Մուստաֆա Ակինջին:

Հսկիչ-անցագրային կետեր բացելու որոշումը կայացվել է 2015 թվականին, սակայն դրա իրականացումը հետաձգվել է: 2016 թվականին ավարտվել է ճանապարհների ականազերծումը, և սկսվել է դրանց ծածկույթի վերականգնումը: Այդ ամենի իրականացման համար միջոցներ են հատկացվել  Եվրամիության բյուջեից: Հսկիչ-անցագրային կետերի բացումը համարվում է վստահության հաստատման ամենակարևոր միջոցներից մեկը:

 Լեֆքա/Ապլիկի հսկիչ-անցագրային կետի բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է  կիպրական պարերով: Թուրք կիպրացիները հսկիչ-անցագրային կետը հատողներին ողջունել են ձիթապտղի ճյուղերով և  նրանց նարինջ ու մանդարին են առաջարկել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am