Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աղբերքում լուծում է ստանում խմելու ջրի մատակարարման հիմնահարցը

Աղբերքում լուծում է ստանում խմելու ջրի մատակարարման հիմնահարցը

ԳԱՎԱՌ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Աղբերք գյուղում վերջապես լուծում է ստանում խմելու ջրի մատակարարման հիմնախնդիրը, որը տասնամյակներ շարունակ եղել է բնակչության գլխավոր հոգսը եւ ամենօրյա կենսական պահանջը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, հիմնախնդրի լուծման առաջին փուլով կառուցվում է գյուղի խմելու ջրատարի ներքին ցանցը, եւ այն միացվելու է բոլոր բնակարաններում, իսկ արտաքին ցանցի կառուցման մեկնարկը տրվելու է առաջիկայում, պետական ծրագրով: «Աղբերքը չունի խմելու ջրի մատակարարման համակարգ՝ օրվա կարգավորիչ ջրամբար, արտաքին ու ներքին ցանցեր: Առաջին փուլում մեկնարկում է ներքին ցանցի կառուցումը, որտեղ հիմնական ներդրողներ են Շողակաթի համայնքապետարանը եւ «Դիակոնիա» բարեգործական կազմակերպությունը: Ներքին ցանցը կառուցվելու է երկու կիլոմետր երկարությամբ:

«Դիակոնիա» կազմակերպությունն արդեն ներդրել է 1 միլիոն 680 հազար դրամ, ինչի շնորհիվ ձեռք են բերվել խողովակները: Համայնքապետարանը պատվիրել է նախագիծը եւ կներդրի այնքան գումար, որքան կպահանջվի նախագծով՝ հետագա աշխատանքների իրականացման համար: Արտաքին ցանցի կառուցման աշխատանքները կմեկնարկեն պետական միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում է նաեւ համայնքի արոտների ջրարբիացում: Հարկ է ավելացնել, որ Աղբերքում մարդիկ տարիներով ոչ միայն ձեռքով կրել են խմելու եւ կենցաղային ջուրը, այլ նաեւ անասունների խմելու ջրի մասին են նման կերպ հոգացել: Հույս ունենք, որ մինչ եկող տարվա կեսերը Աղբերքում խմելու ջրի մատակարարման հիմնախնդիրը կստանա իր վերջնական լուծումը»,- հավաստեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]