1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ոտաբոբիկ վազքարշավ կատարող գյումրեցի ուխտագնացին դիմավորել են Վարդենիս քաղաքում

Ոտաբոբիկ վազքարշավ կատարող գյումրեցի ուխտագնացին դիմավորել են Վարդենիս 
քաղաքում

ԳԱՎԱՌ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ 70-ամյա Գագիկ Մուրադյանը նոյեմբերի 5-ից Գյումրի քաղաքից ոտաբոբիկ սկսել է իր վազքարշավը՝ կատարելով ուխտագնացություն՝ նվիրված Սպիտակի մեծ երկրաշարժի զոհերի հիշատակի 30-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, այսօր Գագիկ Մուրադյանը կանգ է առել Վարդենիս համայնքում, հանդիպել համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հետ եւ շարունակել իր երթուղին դեպի Արցախի Հանրապետություն:

«Մեր վերջին տեղեկություններով՝ գյումրեցի ուխտագնացը Վարդենիսից դուրս գալուց 4 ժամ անց հատել է Գեղարքունիքի մարզի սահմանը եւ մտել Արցախ: Գագիկ Մուրադյանը վարդենիսցիներին փոխանցեց ուխտագնացության հիմնական նպատակը՝ ոգեկոչել Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը, սերունդների հիշողության մեջ անմոռաց պահել այդ ողբերգության թողած հետեւանքները, որպեսզի ամեն մի ապրող մտածի մեր երկրի վերաշինման մասին, որով միայն կարող են ամոքվել աշխարհավեր երկրաշարժի պատճառած անհուն ցավերը: Վարդենիսցիները սիրով ու ակնածանքով դիմավորեցին ու ճանապարհեցին ուխտագնացին»,- ներկայացրեց Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սոցիալական աջակցության բաժնի վարիչ Կարինե Ասատրյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]