Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հաջողված է համարում «1000 դրամների նախագիծը»


ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (1000 դրամների հիմնադրամ) նախագիծը հաջողված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Դա շատ հաջողված նախագիծ է, որի իրականացմանը մասնակցում է ամբողջ ժողովուրդը: Մենք արդեն, բացի 2017թ.-ից, նույն պայմաններով փոխհատուցում ենք նաև 2015 ու 2016թ.-ին զոհված ու վիրավորված զինծառայողներին: Հուսով եմ, որ ակտուարական հաշվարկների հաշվին կկարողանանք փոխհատուցել նաև 2013 ու 2014 թվականներին զոհվածներին ու վիրավորվածներին»,- ասաց Տոնոյանը:

Նախարարի պաշտոնակատարի կարծիքով՝ ՀՀ տնտեսական հնարավորությունների բարձրացման դեպքում, ինչ-որ ժամանակ հետո այդ նախագծի անհրաժեշտությունը չի լինելու:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ