1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՊՆ-ն բնակարան կտրամադրի շուրջ 1400 զորացրված զինծառայողի

ՊՆ-ն բնակարան կտրամադրի շուրջ 1400 զորացրված զինծառայողի

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 1400 զինծառայող ծառայության ավարտից հետո Պաշտպանության նախարարության կողմից բնակարան կստանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Այսօր ՊՆ-ի բնակարանային ֆոնդը N թիվ է, որը ստեղծված է 25 տարվա ընթացքում: Այսօր կարիքավորների թվաքանակը համարյա հավասար է այդ թվին: Մոտ 1400 զինծառայողի բնակարանները ծառայողական ֆոնդից փոխանցվելու են մասնավորեցման: Այդ աշխատանքն արդեն իսկ կատարվում է, և մոտ 122 զինծառայող մեկ ամսվա ընթացքում, որպես սեփականություն, ստացել է բնակարան: Ընդ որում, ստանում են նրանք, ովքեր կարիքավոր են»,- ասաց Տոնոյանը:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ իրենք հետևողական են, որպեսզի բնակարանների տրամադրման հարցում պահպանվի արդարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]