Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայկ Մարությանը Էնդրյու Փարսոնի հետ քննարկել է Երևանում պարալիմպիկ սպորտի կենտրոն կառուցելու հարցը

Հայկ Մարությանը Էնդրյու Փարսոնի հետ քննարկել է Երևանում պարալիմպիկ սպորտի 
կենտրոն կառուցելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ կարևորում է պարասպորտի կենտրոնների զարգացումը մայրաքաղաքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնից, քաղաքապետը ցավով նշել է, որ մինչ այժմ Երևանի չորս տասնյակից ավելի մարզական դպրոցներից ընդամենը երկուսն են, որ շատ թե քիչ հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նա տեղեկացրել է նաև, որ 2019-ի սկզբից Երևանի դպրոցներն անցնելու են ներառական կրթության, և այս համատեքստում հնարավոր կլինի ավելի մեծ ուշադրություն դարձնել պարասպորտին:

Զրուցակիցները համաձայնության են եկել՝ սկսելու Երևանում պարալիմպիկ սպորտի կենտրոն կառուցելու գործում աշխատանքները՝ ներգրավելով միջազգային և տեղական դոնորների  միջոցները: Քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նաև մասնակցություն ցուցաբերելու երևանյան դպրոցների ծրագրերում ներառական սպորտի դասընթացները ներգրավելու հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]