Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանը մանրամասներ ներկայացրեց ավտովթարից 4 զինծառայողների զոհվելու դեպքի ու ՊՆ ավտոպարկի վերաբերյալ

Դավիթ Տոնոյանը մանրամասներ ներկայացրեց ավտովթարից 4 զինծառայողների 
զոհվելու դեպքի ու ՊՆ ավտոպարկի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս-Որոտան ավտոճանապարհին նոյեմբերի 7-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 4 զինծառայողների զոհվելու գործով ծառայողական քննությունն ընթացքի մեջ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Ինձ համար սա մեծ ողբերգություն է: Սա ողբերգություն է ոչ միայն ՊՆ-ի ղեկավար կազմի, այլև անմիջապես հրամանատարների ու նրանց զինակիցների համար: Ինչ է պատահել՝ նախաքննության արդյունքներով պարզ կլինի: Ծառայողական քննությունն իրականացվում է արդեն 5-6-րդ օրը, որի հիման վրա ՊՆ-ն կարող է որոշումներ կայացնել, բայց նախաքննության արդյունքները կլինեն վերջնական»,- ասաց Տոնոյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ մեքենայի վարորդը լավագույններից մեկն էր:

«Հարցեր են առաջանում՝ ինչու են ժամկետայինները վարում մեքենաները: Նրանք անցնում են համապատասխան պատրաստություն: Լավագույններից մեկն է զոհվել: Թվաքանակը մեր մեքենաների և հնարավորինս պայմանագրայիններին ներգրավվելու մեքենավարմանը, անհամաչափ է: Ժամկետայիններով մենք կարողանում ենք խնդիրը լուծել, քանի որ կա վարձատրության խնդիր»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Դավիթ Տոնոյանը նաև ընգծեց, որ մեքենաների ավտոպարկը փոփոխվում է ըստ հնարավորությունների և նպատակահարմարության:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]