Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մայլի Սայրուսը զրկվել Է տնից Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով

Մայլի Սայրուսը զրկվել Է տնից Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների 
պատճառով

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Մայլի Սայրուսը զրկվել Է իր տնից ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա նոյեմբերի 12-ին հայտնել Է Twitter-ի իր Էջում:

«Ես ինձ ունայնացած եմ զգում իմ շրջանը ճարակած հրդեհների պատճառով,- գրել Է երգչուհին:- Իմ կենդանիները եւ ամբողջ կյանքիս սերը փրկված են, եւ դա այն ամենն Է, ինչն այժմ կարեւորություն ունի: Իմ տունն այլեւս չկա»: Մայլի Սայրուսը ճանաչում Է ստացել դեռահասների համար «Հաննա Մոնտանա» սերիալում (2006-2011 թվականներ) խաղացած գլխավոր դերի շնորհիվ: Հետագայում նա դարձավ փոփ-երգչուհի եւ ձայնագրեց վեց ալբոմ: Time հանդեսը երկու անգամ նրան ներառել Է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց հարյուրաում: Ինչպես արդեն հաղորդվել Է, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող հրդեհը ոչնչացրել Է դերասան Ջերարդ Բաթլերի տունը: Այդ մասին նա նոյեմբերի 11-ին հայտնել Է Twitter-ի իր Էջում:

«Տարհանումից հետո վերադարձել եմ Մալիբուի իմ տուն,-գրել Է Բաթլերը՝ հրապարակմանը կցելով լուսանկար, որտեղ երեւում Է ամբողջովին այրված կառույցը:-Ահավոր ժամանակ Է Կալիֆոռնիայի համար: Ինչպես միշտ, ոգեւորված եմ հրշեջների արիությամբ, ոգու ուժով եւ ինքնազոհաբերման պատրաստակամությամբ»:

Իր հերթին կանադացի երգիչ եւ կիթառահար Նիլ Յանգը իր պաշտոնական կայքում հայտնել Է, որ Կալիֆոռնիայի իր տունը նույնպես այրվել Է: «Ես իմ տունը կորցրեցի նախքան Կալիֆոռնիայի հրդեհը, իսկ այժմ կորցրել եմ եւս մեկը»,-գրել Է երաժիշտը:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ շոու բիզնեսի ամերիկացի աստղերը հայտնվել են շաբաթվա կեսին Կալիֆոռնիայի Վենտուրայի օկրուգում բռնկված հրդեհի պատճառով տարհանված հազարավոր մարդկանց թվում: Մալիբուում իրենց տները լքել են, մասնավորապես, հեռուստահաղորդավարուհի եւ մոդել Քիմ Քարդաշյանը, երգչուհիներ Լեդի Գագան, Իգի Ազարիան եւ Շերը, ինչպես նաեւ ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն: Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում բռնկված հրդեհը նոյեմբերի 11-ին հասել Է 80 հազար հեկտարի, կրակը ոչնչացրել Է մոտավորապես 7 հազար շինություն, առնվազն 31 մարդու կյանք Է խլել եւ ավելի քան 150 հազար տեղացի բնակիչների տարհանման պատճառ դարձել:

Այս տվյալները մամուլի ասուլիսում ներկայացրել Է նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության ղեկավար Սքոթ Ջեդբերթը, որն այդ հրդեհը որակել Է «ամենաավերիչը Կալիֆոռնիայի պատմության մեջ»: Նրա խոսքով՝ կրակի դեմ շուրջօրյա պայքարում են 3200-ից ավելի հրշեջներ, բայց առայժմ իշխանությունները չունեն այն բանի հուսադրող վկայություններ, որ կրակը կհաջողվի մարել առաջիկա օրերին: իսկ դա նշանակում Է, որ զոհերի ու տուժածների թիվը, հավանաբար, կավելանա, համապատասխանաբար կմեծանա նաեւ կրակի պատճառած վնասը, որը առայժմ չեն Էլ փորձում գնահատել: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Կալիֆոռնիայի Բյութի, Վենտուրայի եւ Լոս Անջելեսի օկրուգներում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին: Նա կարգադրել Է դաշնային բյուջեից միջոցներ հատկացնել նահանգին, որոնք անհրաժեշտ են հրդեհի դեմ պայքարելու եւ դրա հետեւանքների վերացման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]