Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վիեննայում տոնել են Ավստրիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակը

Վիեննայում տոնել են Ավստրիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի Հանրապետության կազմավորման 100-ամյա հոբելյանի առթիվ նոյեմբերի 12-ին հանդիսություններ են անցկացվել Վիեննայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

1918 թվականի նոյեմբերի 11-ին Ավստրիայի վերջին կայզերը՝ Կառլ Առաջինը, հայտարարել Էր, որ հեռանում Է պետության կառավարումից: Ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1918 թվականի նոյեմբերի 12-ին, խորհրդարանը (ռայխսրատ) հռչակեց Գերմանական Ավստրիա հանրապետության ստեղծումը: Նորաստեղծ հանրապետության առաջին պետական կանցլեր Է դարձել սոցիալ-դեմոկրատ Կառլ Ռենները:

Տոնական միջոցառումն անցկացվել Է Վիեննայի պետական օպերայում՝ համապատասխան երաժշտական ձեւավորմամբ: Դրան մասնակցել են Ավստրիայի կառավարությունը, որի բազմաթիվ ներկայացուցիչներ հանդես են եկել ճառով, հոգեւորականությունը, ինչպես նաեւ բազմաթիվ հրավիրված հյուրեր: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը 1918 թվականի նոյեմբերի 12-ը կարեւորագույն շրջադարձային պահերից մեկն Է համարել Ավստրիայի պատմության մեջ:

«Հարյուրավոր տարիների ընթացքում Ավստրիան կառավարել Է միապետությունը, 1918 թվականի նոյեմբերի 12-ից ժողովուրդը կարողացավ դա ինքնուրույն որոշել»,-ասել Է կանցլերը: Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենն իր ելույթում կարեւորել Է ժողովրդավարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]