Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է անխափան. Դավիթ Տոնոյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է անխափան. Դավիթ 
Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված օպերատիվ կապը գործում է անխափան, դրա համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Օպերատիվ կապի համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ թե ՀՀ-ում, և թե Ադրբեջանում. կապն իրականացվում է այդ պաշտոնյաների միջոցով։ Տեղեկություններն այդ պաշտոնյաները ստանում են զինված ուժերից։ Մինչ այժմ այդ կապը գործում է անխափան»,- նշեց Տոնոյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հայկական կողմը բարձրաձայնում է նաև անմիջական հրամանատարների միջև օպերատիվ կապի ստեղծման հարցը։

«Անմիջական հրամանատարների օպերատիվ կապի ստեղծման հարցը մենք բարձրացնում ենք։ Սա պատահարների նվազեցման միջոց է։ Համանախագահների մոտ բարձրացնում ենք այս հարցը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]