Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բերա Իվանիշվիլիի դարակազմիկ պսակադրությունը. ինչպես Է դա եղել

Բերա Իվանիշվիլիի դարակազմիկ պսակադրությունը. ինչպես Է դա եղել

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարսանիք, որին անհամբերությամբ սպասում Էին միլիոնավորները. միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին վրացուհի մոդելի հետ ամուսնացել Է Վրաստանի հին մայրաքաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երաժիշտ Բերա Իվանիշվիլիի եւ նրա հարսնացուի՝ մոդել Նանուկա Գուդավաձեի պսակադրությունը նոյեմբերի11-ին տեղի Է ունեցել Վրաստանի գլխավոր տաճարում՝ Սվետիցխովելիում:

Մցխեթի բնակիչների ասելով՝ վերջին անգամ քաղաքում նման հանդիսավոր պսակադրություն են տեսել, երբ ամուսնացել են Բագրատիոնների դինաստիայի ժառանգները:

23-ամյա Բերա Իվանիշվիլիի եւ Նանուկայի պսակադրությունից առաջ նրանց ամուսնությունն օրհնել Է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը: Պսակադրությանը ներկա են եղել իշխանության ներկայացուցիչներ եւ բարձրաստիճան անձինք: Նրանց թվում Էին՝ Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձան եւ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Լրագրողներին թույլ չեն տվել մտնել Սվետիցխովելիի ներքին բակ: Հարսանիքի բուն արարողությունն անցկացվել Է ավանդական վրացական ոճով:

Սկզբում խորանի մոտ Է շտապել Բերան՝ տղամարդու վրացական ազգային հագուստով: 20 րոպե անց տաճարի գլխավոր մուտքի մոտ կանգնել Է հարսի շքեղ ավտոմեքենան. Նանուկան գեղեցիկ ճերմակ զգեստով Էր՝ նուրբ հարսանեկան ծաղկեփնջով: Ապագա ամուսնու մոտ նրան ուղեկցել Է իր հայրը: Նորաթուխ ամուսիններն իրենց երջանկությունը բազմաթիվ հյուրերի հետ նշել են Կոջորիի մերձակայքի 50 հեկտար տարածք զբաղեցնող հանգստի պերճաշուք համալիրներից մեկում:

ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, միայն տոնի ձեւավորման ծաղիկների վրա ծախսվել Է կես միլիոն լարի (մոտավորապես 185 հազար դոլար): Ամենայն հավանականությամբ, Բերա եւ Նանուկա Իվանիշվիլիների ամուսնությունը կտոնեն երեք օր:

Նշված համալիրը Իվանիշվիլիների ընտանիքի կողմից վարձակալված եւ մյուս հյուրերի ու այցելուների համար փակ Է մինչեւ նոյեմբերի 13-ը: Բերա Իվանիշվիլիի ընտրյալի մասին այնքան Էլ շատ բան հայտնի չԷ. նա նախկին մոդել Է եւ Բիձինա Իվանիշվիլիի ընկերոջ դուստրը: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, 14 տարեկան Նանուկան դարձել Է վրացի դիզայներ Բիչոլայի բրենդի դեմքը: Այժմ աղջկան անվանում են ֆեշն-բլոգեր: Բերան բազմաթիվ երգերի հեղինակ Է ու կատարող: Նա համերգներ չի տալիս, բայց իր ստեղծագործությունը հրապարակում Է Համացանցում: Նրա տեսահոլովակները միլիոնավոր դիտումներ են հավաքում: 2010 թվականից երաժիշտն ունի իր ձայնագրման ստուդիան՝ Dream-ը, հաղորդել Է Sputnik-ը:

Посмотреть эту публикацию в Instagram

ყველაზე ლამაზები არიან გილოცავთ ! #beraivanishvili #royalwedding

Публикация от Bera (@bera_ivanishvili_love)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]