Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը բացասական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ նիստի օրակարգում

Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը բացասական 
եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ նիստի օրակարգում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

 «Նախագծով առաջարկվում է սահմանել մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ տոտալիզատորին մասնակցությունը սահմանափակելու կարգը, ըստ որի մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռ կայացրած դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի օրինակն ուղարկում է լիազոր մարմին: Լիազոր մարմինը վճիռն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տոտալիզատորների բոլոր կազմակերպիչներին՝ նրանց ուղարկելով վճռի էլեկտրոնային կամ պատճենահանված օրինակը, որպեսզի նրանք արգելեն օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքն իրենց խաղասրահներ, ինչպես նաև գրանցումը ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքում, իսկ գրանցված լինելու դեպքում՝ ինտերնետ տոտալիզատորին մասնակցելու հնարավորությունը»,- նշեց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Նախագծով սահմանվում են նաև վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջները:

«Անմիջականորեն տոտալիզատոր կամ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ եւ չափանիշներին համապատասխան տարածքներում»,- նշեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ ինքն ավելի կողմ է այն մոտեցմանը, որ ՀՀ տարածքում ընդհանրապես արգելվի բուքմեյքերական կետերի գործունեությունը:

«Իմ մոտեցումը ռադիկալ է՝ ՀՀ-ում ընդհանրապես արգելել բուքմեյքերական գործունեությունը: Ամեն դեպքում, եղած մտահոգություններով հանդերձ, ներկայացված այլընտրանքային նախագիծը գոնե հանրային ահազանգ է, որ այս խնդիրը կարգավորման անհրաժեշտություն ունի և փորձ է մասնակի կարգավորելու»,-ասաց նա: 

Հանձնաժողովը քվեարկությամբ բացասական եզրակացություն տվեց նախագծին: Այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]