Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Samsung-ը կարող Է ճկուն Էկրանով սմարթֆոնի վաճառքներն սկսել 2019 թվականի մարտին

Samsung-ը կարող Է ճկուն Էկրանով սմարթֆոնի վաճառքներն սկսել 2019 թվականի մարտին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics հարավկորեական ընկերությունը պլանավորում Է ճկուն Էկրանով Galaxy F սմարթֆոնի վաճառքներն սկսել 2019 թվականի մարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին հայտնել Է Yonhap գործակալությունը:

Ինդուստրիայում նրա աղբյուրների տեղեկատվության համաձայն, ընկերությունը Galaxy S10 ֆլագմանական սմարթֆոնը կներկայացնի 2019 թվականի փետրվարին, իսկ մարտին՝ Galaxy F-ը եւ S10 մոդելը, որը կաշխատի հինգերորդ սերնդի (5G) շարժական ցանցով: Մեկնաբանները կարծում են, որ ճկուն Էկրանով սմարթֆոնի շնորհանդեսը կարող Է տեղի ունենալ շարժական ինդուստրիայի՝ փետրվարին կայանալիք Mobile World Congress միջազգային ցուցահանդեսում, իսկ մարտին պլանավորված Է վաճառքների պաշտոնական մեկնարկը: Մինչ այդ Samsung Electronics-ի IT եւ շարժական սարքերի ստորաբաժանման ղեկավար Դոնգ Ջին Կոն հայտարարել Է, որ կթողարկվի առնվազն 1 միլիոն Galaxy F:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, նորույթը կարժենա մոտավորապես 1,8 հազար դոլար: 2016 թվականի հոկտեմբերին Samsung Display հարավկորեական ընկերությունն ԱՄՆ-ում արտոնագրել Է OLED ճկուն դիսփլեյների ստեղծման տեխնոլոգիան, իսկ այս տարվա հուլիսին նա ճկուն Էկրանը ներկայացրել Է հասարակայնությանը: Samsung-ը Էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրողներից մեկն Է եւ Apple-ի մրցակիցը շարժական սարքերի շուկայում: Կորպորացիայի կենտրոնակայանը գտնվում Է Սուվոն հարավկորեական քաղաքում: Samsung-ի շրջանառությունն անցյալ տարվա ընթացքում գերազանցել Է 220 մլրդ դոլարը, հա-որդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]