Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Առողջապահության համաշխարհային նորարարական գագաթնաժողով 2018»-ը համախմբել է ոլորտի պատասխանատուներին

«Առողջապահության համաշխարհային նորարարական գագաթնաժողով 2018»-ը 
համախմբել է ոլորտի պատասխանատուներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն աշխատանքային 2-օրյա այցով գտնվում է Կատարի Պետությունում` Դոհայում, մասնակցելու «Առողջապահության համաշխարհային նորարարական գագաթնաժողով 2018» միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջապահության պատասխանատուներին, նշանավոր գիտնականներին և հետազոտողներին, ոլորտում ներդրում կատարող ընկերություններին և գործարարներին մեկ վայրում համախմբող այս համաժողովը  նպատակ ունի բարելավելու գլոբալ առողջությունը, մշակելու առաջարկներ ապացույցների վրա հիմնված նորարարական առողջապահական քաղաքականությունների համար, ինչպես նաև բարեփոխումներ ձեռնարկած առաջնորդների համար ծառայելու որպես համագործակցության հարթակ` քննարկելու և փնտրելու լուծումներ առողջապահական համաշխարհային մարտահրավերներին դիմագրավելու համար: 

Համաժողովի ընթացքում քննարկվելու են նաև բժշկագիտական թեմաներ` հոգեկան առողջություն, վիրուսային հեպատիտ, ակնաբուժություն, բուժքույրություն, անդրադարձ կլինի համընդհանուր առողջապահական ծածկույթին, առողջապահության մեջ մասնավոր սեկտորի դերին և առանցքային այլ հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am