Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ալեքսիս Օհանյանը Հայաստանի համար գաղտնի նախագիծ է մշակել. այն արդեն պատրաստ է ներկայացման

Ալեքսիս Օհանյանը Հայաստանի համար գաղտնի նախագիծ է մշակել. այն արդեն 
պատրաստ է ներկայացման

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ գործարար, «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը գաղտնի  նախագիծ է մշակել Հայաստանի համար, որն արդեն պատրաստ է ներկայացման: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին Օհանյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

Ալեքսիս Օհանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի շախմատի ակադեմիայից՝ լուսանկարին կից կատարելով հետևյալ գրառումը. «Գաղտնի նախագիծը, որի վրա ես աշխատել եմ, գրեթե պատրաստ է՝ ձեզ հետ կիսվելու համար: Հուշում՝ այն  ներառում է համբերություն, համառություն և իմաստություն»: Սրանից կարելի է ենթադրել, որ նախագիծը կապված է շախմատի հետ:

Օհանյանը նախագծին անդրադարձել է նաև «Ֆեյսբուք»-իր էջում կատարած հաջորդ գրառումներում: Նա հրապարակել է լուսանկար, որում  ինքը դստեր հետ դիտում է հայկական խաչքար, որը ցուցադրվում է «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Հայաստան» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Այդ լուսանկարին կից գրառման մեջ Ալեքսիս Օհանյանը ևս մեկ անգամ անդրադարձ է կատարել նախագծին: «Մշակույթի համար: Ավելի ոգեշնչված եմ  երկուշաբթի արվելիք հայտարարության համար»,- գրել է նա:

Թեմայի վերաբերյալ ևս մեկ գրառում Օհանյանը կատարել է նոյեմբերի 11-ին. «Արդեն ժամանակն է ընկերներ, գաղտնի նախագիծը ներկայացվելու է վաղը»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]