Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը

Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ նրանց դիմավորել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և տիկին Բրիժիտ Մակրոնը: Այնուհետև ՀՀ վարչապետի պաշտոնակատարն Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ միասին ուղևորվել է Փարիզի Շառլ դը Գոլի հրապարակ, որտեղ և տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորահանդեսի ստուգայց է անցկացրել, Ֆրանսիայի համար զոհվածների հիշատակին հարգանքի տուրքից և «Լռության րոպեից» հետո հնչել է ՖՀ օրհներգը, որին հաջորդել է մշակութային ծրագիրը: Ուսանողներն ընթերցել են 1918 թ. նոյեմբերի 1-ին գրված տեքստը` զուգակցված երաժշտական կատարումներով: Ֆրանսիայի նախագահի ելույթից հետո Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել է ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավելի «Բոլերո» ստեղծագործությունը: Միջոցառումը եզրափակվել է անմար կրակի մոտ խորհրդանշական արարողությամբ. ուսանողները շրջապատել են Ֆրանսիայի նախագահին և, շղթա կազմելով, ձեռքը դրել կողքինի ուսին` որպես հավաքական վերածննդի նշան:  

Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հաջորդիվ նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]