Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արոնյանը շարունակում է առաջատար մնալ Կալկաթայում

Արոնյանը շարունակում է առաջատար մնալ Կալկաթայում

ԵՐԵՎԱՆ, 10  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը Կալկաթայի մրցաշարի առաջատարն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանում ընթացող Tatat Chess Steel մրցաշարում կայացան արագ շախմատի ևս երեք տուրեր: Արոնյանը 4-րդ տուրում հաղթեց Ուսելի Սոյին, 5-րդում կիսեց միավորը Սերգեյ Կարյակինի հետ, իսկ 6-րդում առավելության հասավ Գանգուլյույի նկատմամբ:

Այժմ Արոնյանը 6 հնարավորից ունի 4,5 միավոր և կիսում է առաջին տեղը Հիկարու Նակամուրայի հետ:

Նոյեմբերի 9-14-ը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվում է Տատա Սթիլ Հնդկաստան մրցաշարը: Մրցաշարն անցկացվում է արագ և կայծակնային շախմատի կանոններով: Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Ռուսատանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ ներկայացուցիչներ Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան, ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը և 4 շախմատիստ հնդկաստանից՝ գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնան, Վիդիթ Գուջրաթին, Սուրյա Գանգուլին և պատանի միջազգային վարպետ Նիհալ Սարինը: Նոյեմեբրի 9-12-ը կկայանան արագ շախմատի պարտիաները, իսկ 13-ին և 14-ին՝ կայծակնային մրցաշարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]