Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Բակո Սահակյանը հետևել  է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի 
ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի եւ այլ պաշտոնյաների հետ միասին դիտել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն ընդգծել է, որ բանակաշինությունը, զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են ու կմնան պետության կարեւորագույն խնդիրներից, եւ հետեւողական աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվելու են:

Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ եւ քննարկել գյուղում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]