Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանը կփակի Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում իր դեսպանությունը

Ադրբեջանը կփակի Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում իր դեսպանությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը փակելու է Ստոկհոլմում գործող իր դեսպանատունը, որի գործունեությունը ներառում է երեք երկիր՝ Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության իր անանուն աղբյուրին:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Նորվեգիան փակում է Բաքվում իր դեսպանությունը, փոխարենը 2019 թվականին բացելում է նոր դեսպանություն Վրաստանում՝ Թբիլիսիում: Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն հայտնել էր, որ իրենք նման քայլի են գնում՝ հաշվի առնելով Նորվեգիայի շահերն ու հետաքրքրությունները Հարավային Կովկասում:

Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում Ադրբեջանի դեսպանությունը փակելը թերևս պաշտոնական Բաքվի պատասխանն է Նորվեգիայի այս որոշմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]